Հերթական թուրք լրագրողը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ
INTERNATIONAL NEWSԹուրքական Sözcü պարբերականի գրող Նեջաթի Դողրուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հոդվածներից մեկով վիրավորելու հիմնավորմամբ դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման:Վկայակոչելով թուրքական CNN Turk լրատվականը, այս մասին Դողրուն գրել է Sözcü-ի իր սյունակում:
Նա պարզաբանել է, որ իր հոդվածում չեն եղել վիրավորական արտահայտություններ, այլ պարզապես եղել են հատվածներ, որոնց միջոցով ինքը նպատակ է ունեցել հասարակության ուշադրությունը հրավիրել կարևոր խնդիրների վրա: Նեջաթի Դողրուն մեղադրել է դատախազին հոդվածը ոչ թե իր ամբողջականությամբ, այլ հատվածաբար սխալ մեկնաբանելու մեջ: Նա հայտնել է նաև, որ դատարանի կողմից արձակած 11 ամիս 20 օր ազատազրկումը կարողացել են փոխել գրավի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



