Եվրախորհրդարանը հավանություն տվեց Սիրիայի վերաբերյալ բանաձեւին
INTERNATIONAL NEWS Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն Է տվել Սիրիայի իրադրությանը նվիրված բանաձեւին: Քվեարկությունը տեղի Է ունեցել Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում: Դահլիճում ներկա Է եղել 624 պատգամավոր, փաստաթղթի օգտին քվեարկել Է 508 մարդ, դեմ՝ 98-ը, ձեռնպահ Է մնացել՝ 18 պատգամավոր:
ԵԽ-ի բանաձեւում նշված Է, որ «Սիրիայում պատերազմը դարձել Է վատթարագույն հումանիտար ճգնաժամերից մեկը, որին աշխարհը բախվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»: Եվրախորհրդարանում անհանգստացած են այն բանից, որ «հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ Է մտել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, չի պահպանվում, ինչը հաստատվում Է մի շարք խոշոր միջադեպերով, ինչպիսին Է, օրինակ, քիմիական գրոհը Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում (Իդլիբի նահանգ)»:
«Սիրիայում խաղաղության հնարավոր չԷ հասնել ռազմական ճանապարհով»,- նշել են Եվրախորհրդարանում: Այն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին աջակցություն ցուցաբերելու կոչ Է արել, «որպեսզի Սիրիայի վերաբերյալ նոր ռազմավարությունը նպաստի երկրի իրադրության քաղաքական կարգավորմանը»:
Եվրախորհրդարանը նաեւ «ողջունում Է միջազգային անկախ մեխանիզմի ստեղծումն այն լուրջ հանցագործությունների հետաքննությանն օգնելու համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը, որոնք 2011 թվականից ի վեր կատարվել են Սիրիայում»: Եվրախորհրդարանը նաեւ պաշտպանում Է Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման հուշագրի ընդունումը, որն ստորագրվել Է մայիսի 4-ին Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



