Թրամփը «վհուկների որս» Է համարել ընտրություններին ՌԴ-ի միջամտության հետաքննությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը որակել Է «վհուկների որսի» դրսեւորում:
«Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ժամանակա եւ Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում բազմաթիվ անօրինականություններ են կատարվել: Եվ ընդ որում ոչ ոք հատուկ դատախազ չի նշանակել հետաքննության համար»,- մայիսի 18-ին գրել Է նա իր Twitter-ում:
«Ընթանում Է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում քաղաքական գործչի դեմ ուղղված ամենախոշոր «վհուկների որսը»,- հավելել Է նա՝ խոսելով ներկայում իր վարչակազմի շուրջ ստեղծված իրադրության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հատուկ դատախազ Է նշանակել վերջերս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրարշավին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության համար: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պաշտոնում նշանակվել Է Ռոբերտ Մյուլլերը, որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն գլխավորել Է 2001-ից մինչեւ 2013 թվականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պարզաբանել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը, անհրաժեշտ Էր անկախ փորձագետ դրսից՝ հետաքննությանը հետեւելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



