Գիտնականները նշել են ֆիզկուլտուրայից կարճաժամկետ հրաժարվելու գլխավոր վտանգը
SOCIETYՄեծ Բրիտանիայի մի խումբ հետազոտողներ գնահատել են ֆիզկուլտուրայի պարապմունքներից կարճաժամկետ հրաժարվելու հետեւանքները երիտասարդների առողջության համար: Այդ մասին հայտնել Է EurekAlert! գիտական նորությունների պորտալը:
Ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքների 14-օրյա ընդմիջումը, ինչպես պարզել են գիտնականները, կարող Է առաջացնել նյութափոխանակության հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, տանում են խրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի: Խոսքը, մասնավորապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին Է:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են 28 առողջ եւ ֆիզիկապես ակտիվ մարդկանց, որոնց միջին տարիքը 25 Էր: Գիտափորձի բոլոր մասնակիցները կրում Էին թեւնոցներ, որոնք չափում Էին ֆիզիկական ակտիվությունը:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության ընդհատումը, թեկուզեւ այնքան կարճ ժամանակով, որքան երկու շաբաթն Է, սպառնում Է առողջության համար բացասական հետեւանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



