Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանցի ըմբիշ Թողրուլ Ասկերովը, ով հաղթել էր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում, մեկ տարով որակազրկվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանցի մարզիկի որակազրկման պատճառը եղել է խթանիչների օգտագործումը:
Անալիզի արդյունքում պարզվել է, որ Ասկերովը օգտագործել է մեծ քանակությամբ Հիգենամին, ինչը այս տարվանից արգելված է բոլոր համաշխարհային հակադոպինգային գործակալությունների կողմից:
Այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է քաշի պահպանման համար:
Թողրուլ Ասկերովը, բացի օլիմպիական չեմպիոնից, նաև Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր է և Բաքվի Եվրոպական խաղերի ու եվրոպական առաջնության հաղթող:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



