Սողոմոն թագավորի 10 իմաստուն մտքերը
LIFEՍողոմոն արքայի անունն արդեն դարձել է իմաստնություն բառի հոմանիշը:
- Անգամ հիմարը կարող է իմաստուն թվալ, եթե լռում է:
- Եթե խոստացել ես, պահիր խոստումդ: Ավելի լավ է առհասարակ չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:
- Իմաստուն կինը կառուցում է իր տունը, հիմարը՝ իր իսկ ձեռքերով քանդում այն:
- Ով փոս է փորում, նա էլ ընկնում է մեջը:
- Նա, ով պահպանում է իր շուրթերը, պահպանում է իր հոգին, իսկ նա, ով լայն բացում է իր բերանը, փորձանքի մեջ կընկնի:
- Համբերատար մարդն ավելի լավ է, քան խիզախը, ինքն իրեն տիրապետողն ավելի լավ է, քան քաղաք նվաճողը:
- Ողջամիտը տեսնում է աղետը և պատսպարվում, իսկ անփորձները գնում են առաջ և կործանվում:
- Դաժան է զայրույթը, անսանձ է կատաղությունը, սակայն ո՞վ կարող է դիմակայել խանդին:
- Ատելությունը խռովություններ է ծնում, սակայն սերը ծածկում է բոլոր մեղքերը:
- Եվ ծիծաղի ժամանակ է հաճախ ցավում սիրտը, և ցնծության վերջում էլ լինում է տխրություն
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



