Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. գաղտնիք, որի մասին լռել են շուրջ 30 տարի. լուսանկարներ

PHOTO

Blognews.am-ը գրում է.

35 տարի առաջ Ռուսաստանում մի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր: Մահացածների հարազատներին հրամայել էին լռել, ոչինչ չասել այդ ճակատագրական դեպքի պատճառների և հետևանքների մասին:

Ողջ էր մնացել միայն մեկ ականատես: Ականատես, ում այժմ ոչինչ չի խանգարում պատմել ճշմարտությունը:

1981 թվականին նորապսակներ Վլադիմիր և Լարիսա Սավիցկիները տուն էին վերադառնում մեղրամսից:

20-ամյա ամուսիններն իդեալական զույգ էին, և առջևում նրանց երջանիկ ընտանեկան կյանք էր սպասվում:

811 չվերթի վայրէջքը «Комсомольска-на-Амуре» օդանավակայանում մոտենում էր ավարտին:

1981 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:56-ին, ճակատագրական Ан-24-ը օդ թռավ՝ Երկրի վրա թողնելով Լարիսայի և Վլադիմիրի երազանքները, որոնց այլևս վիճակված չէր իրականանալ:

5220 մետր բարձրության վրա 38 ուղևորներով ինքնաթիռին բախվեց Ту-16 ռազմական ռմբակոծիչը:

Մոտեցող ռազմական ինքնաթիռի ստվերը ոչ ոք չէր նկատել:

Ուղևորների մեծ մասն անմիջապես մահացան.

- Հարվածի ժամանակ մեր ինքնաթիռի վերնամասն ու թևերն անմիջապես անհետացան: Ճիչեր և գոռգոռոցներ կային,- պատմում է Լարիսան: – Ես թեքվեցի ամուսնուս կողմը և տեսա, որ նա մահացել է: Հրաժեշտ տվեցի նրան և սկսեցի պատրաստվել մահանալուն:

Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեցին «Հրաշքներ դեռ պատահում են» ամերիկյան ֆիլմի կադրերը. «Աղջիկը դեպի ներքև է թռչում ինքնաթիռի նստատեղի վրա նստած, ընկնում է ջունգլիների ծառերի վրա, – հիշում է Լարիսան: – Եվ այդպես, ես էլ որոշեցի բարձրանալ նստատեղի վրա, որպեսզի թեթևացնեմ հարվածը»:

Անշարժ նստած ինքնաթիռի նստատեղին՝ Լարիսան ութ րոպե շարունակ ներքև է ընկել ինքնաթիռի կտորների հետ՝ ամեն վայրկյան սպասելով սեփական մահվանը: Հանկարծ ներքևում արդեն ծառեր սկսեցին երևալ: Լարիսան կորցրեց գիտակցությունը:

- Աչքերս բացելով՝ ես տեսա ամուսնուս դեմքը: Նա նստած էր իմ դիմաց, երեք-չորս մետր հեռավորության վրա, – մինչ օրս սրտի մեծ ցավով հիշում է Լարիսան: – Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկանում էր տեսնել ինձ, ցանկանում էր հրաժեշտ տալ:

Երկու օր Լարիսան անցկացրեց տայգայում, նա մարդկանց էր փնտրում՝ չհավատալով, որ իրեն կփրկեն: Երրորդ օրն աղջկան գտել են ձկնորսները: «Իմացա, որ հարազատներս իմ համար գերեզման են փորել: Գերեզմաններն ըստ ցուցակի փորել էին», – հիշում է Լարիսան:

Սովետական թերթերում այդ ողբերգության մասին ոչ մի խոսք չհայտնվեց: Երկու ինքնաթիռների բախման փաստն անմիջապես գաղտնիացվեց, արգելափակվեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից: Զոհվածների հարազատներին հրամայեցին լռել՝ նրանցից խլելով իրենց սիրելիների սուրբ հիշատակը հարգելը:

Երկար ժամանակ Լարիսայի հիվանդասենյակը հսկում էին հատուկ ծառայության աշխատակիցները՝ նրա մոտ չթողնելով նույնիսկ հարազատներին. «Մորս խորհուրդ էին տվել լռել», – ասում է Լարիսան: Միայն երկար տարիներ անց՝ 2000-ական թվականներին, այս ավիավթարի և անզգուշության կոպիտ հետևանքների մասին տեղեկություններ և մանրամասներ սկսվեցին տարածվել, ջրի երես դուրս գալ:

Այդ սարսափելի ողբերգությունից միակ ողջ մնացած կինը դեռ երկար ժամանակ պայքարել է բազմաթիվ վնասվածքների դեմ: Բայց մի քանի տարի անց նա տղա երեխա ունեցավ, կարողացավ վերստին սկսել իր կյանքը. մահացած ամուսնու մասին մտքերը ստիպում են կնոջն առաջ գնալ:

 

- Ես կարծում եմ, որ մեղավորները զինվորականներն են եղել։ Նրանք գծել են իրենց օդուղիներն առանց քաղաքացիական օդուղիները ստուգելու, – պատմում է Լարիսան: Օգոստոսի 24-ը միշտ նշում եմ որպես իմ երկրորդ ծնունդ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ մի մասնիկը մնացել է այնտեղ, դեռ վայրէջք չի կատարել ու երբեք վայրէջք չի կատարի…

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients