«Աշխարհի պատուհանները»՝ պորտուգալացի արվեստագետի գունագեղ ֆոտոնախագիծը (լուսանկարներ)
LIFEՊորտուգալացի արվեստագետ Անդրե Վինսենտ Գոնսալվեսը միշտ հետաքրքրված է եղել շենքերի պատուհաններով, դրանց ճարտարապետական գեղեցկությամբ, այդ պատճառով նա սկսել է իր «Աշխարհի պատուհանները» կոչվող նախագիծը, գրում է Bored Panda-ն։
Նա այցելել է Պորտուգալիայի տարբեր քաղաքներ և լուսանկարել ամենատպավորիչ օրինակները, ապա դրանք միացրել է մեկ լուսանկարի մեջ և ստացել գունագեղ պատկերներ։
Գոնսալվեսը սովորել է Էվորայի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների բաժնում, ապա տեղափոխվել Իտալիայում գտնվող Տրենտո համալսարան, որտեղ նա սկսել է տարվել լուսանկարչությամբ և փոխել է մասնագիտությունը։
«Ինչպես տների և շենքերի ճարտարապետությունն ու դիզայնն է փոփոխվում ըստ տարածաշրջանների, այնպես էլ դրանց պատուհանները։ Պատուհանները դարերի ընթացքում մեծ հեղափոխություն են ապրել՝ պատի մեջ սովորական անցքից վերածվելով գեղեցիկ արվեստի գործերի»,-ասել է Գոնսալվեսը։
Վենետիկ

Էրիսեյրա

Բուրանո

Էվորա

Ալպեր

Ալբուֆեյրա

Գիմարաեշ

Լիսաբոն

Պորտու

Սեսիմբրա

Տրենտո

Աղբյուրը՝ Tert.am
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



