Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
VIDEO«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը:
«Օլդ Տրաֆորդում» տեղի է ունեցել ակումբային մրցանակաբաշխության արարողությունը: Մխիթարյանի գոլը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների 57 տոկոսը: Երկրորդ տեղում անգլիացի Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթիի» դարպասը՝ 13 տոկոս, երրորդ տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի գոլը «Սուոնսիի» դարպասը՝ 9 տոկոս:
Նյութը՝ Sport.news.am-ի
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



