«Գեոպրոմայնինգ Գոլդ»–ը պայթեցման սարքավորումներ կներմուծի
SOCIETY«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ին կթույլատրվի մինչև այս տարվա դեկտեմբերի 31–ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումներ։ Այս մասին որոշման նախագիծը կընդունվի այսօր կայանալիք կառավարության նիստին առանց զեկուցման։
Ընկերությունը նախատեսում է ներմուծել ավելի քան 180 հազար հատ ոչ էլեկտրական պայթեցման սարքեր և երկու հատ էլ՝ գործարկման էլեկտրոնային սարք։
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ ներմուծված ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ն պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 31–ի թիվ 706–Ն որոշման համաձայն, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ–ի կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում պետք է ապահովի ընկերությանը ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
Նշենք, որ այս ընկերությանն է պատկանում հանքավայր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում և ոսկու արդյունահանման գործարան Արարատի մարզի Արարատ համայնքում։ Ամենայն հավանականությամբ ընկերությունը ներմուծված պայթուցիկ սարքավորումներով պիտի իր ամենօրյա ոսկու արդյունահանման աշխատանքն իրականացնի։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



