Սամվել Ֆարմանյանը ողջունում է Ադրբեջանի գործողությունները դատապարտող ՄԽ համանախագահների հայտարարությունը
PHOTOԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի գործողությունները հասցեական դատապարտող հայտարարությունը ստիպված քայլ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Թերևս, հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հասցեական հայտարարությամբ և հստակ մատնանշեցին, որ շփման գծում լարվածություն առաջացնելու և հրադադարի ռեժիմի խախտումների հեղինակն Ադրբեջանն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք համանախագահների այս հայտարարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆարմանյանը:
Ֆարմանյանը Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց տվյալներ հավաքել շփման գծում լարվածության հետևանքով ադրբեջանական զինուժի կորուստների մասին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը թաքցնում է իր մարդկային կորուստները՝ մոլորության մեջ դնելով սեփական հասարակությանը: