Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Կուր-արաքսյան կամ շենգավիթյան մշակույթ. Եվգենի Բայբուրդյանին նվիրված հանդիպում «Մեծամոր»-ում

SOCIETY

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով հանդիպում- զրույց, որը վարել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։ Հանդիպումն անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հնագիտության բնաÕ �ավառում գիտական նվաճումները հանրահռչակելն է, այլև հայ հնագետների, հնամարդաբանների, ոլորտի մյուս մասնագետների գիտական գործունեությունը, ձեռքբերումները երիտասարդ հնագետներին, ուսանողներին ներկայացնելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Հանդիպմանը ներկա են եղել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեվանյանը, տնօրենի՝ ֆոնդերի գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը, ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ուսանողներ։

Մինչև հանդիպում-զրույցը` ՊՈԱԿ-ի տնօրենը և տեղակալները շրջել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյանը ծանոթացրել է մշտական ցուցադրությունում տեղ գտած 50 տարվա հնագիտական հավաքածուին, այդ թվում վերջին տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաներին, անդրադարձել դրանց առանձնահատկությանը, հնագիտական ու պատմական նշանակությանը։

Ապա`պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը, լուսապատկերային ցուցադրությամբ, ներկայացրել է հայ հնագետ-արևելագետ, կովկասագետ, հայագետ Եվգենի Բայբուրդյանի բեղուն գործունեությունը։ Ըստ Բադալյանի` Բայբուրդյանն իսկապես առաջինն էր, ով ամբողջացրեց տարիներ շարունակ կուտակված և չհրատարակված հնագիտական հսկայական նյութը՝ նեոլիթից մինչև գունազարդ խեցեղենի հանդես գալը։

Կուր-Արաքսյան կամ, ինչպես հետագայում կոչել է Բայբուրդյանը, Շենգավիթյան մշակույթը անբաժան է եղել հայ գիտնականի գործունեությունից։ Ցավոք, հանրությանը քիչ բան է հայտնի նրա հնագիտական ուսումնասիրություններից և մինչև այժմ եղած տեղեկությունները գրեթե ոչինիչ են 1930-ականներին Շենգավիթյան մշակույթի ուսումնասիրման գործում նրա ունեցած կարևոր դերակատարման համեմատ։ Բադալյանը ցավով նշել է, որ Բայբուրդյանի  դաշտային աշխատանքները շատ ավելին են եղել, քան այդ մասին հրատարակվել է։      

1939 թվականին Բորիս Պիոտրովսկու և Իգոր Դիակոնովի ղեկավարությամբ Բայբուրդյանը մասնակցել է Կարմիր բլուրի պեղումներին։ Այնուհետև ենթարկվել   է հալածանքների և շուտով ձերբակալվել, ապա հավանաբար գնդակահարվել։

Ռուբեն Բադալյանը հայ հնագետի անգնահատելի ուսումնասիրության մասին հանդիպում-զրույցն ավարտել է Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթի ուսումնասիրման վերջին 80 տարիների պատմության ամփոփմաբ։

Ապա ներկաները Ռուբեն Բադալյանին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին ոչ միայն Բայբուրդյանի գործունեությանը, այլև ընդհանրապես Շենգավիթյան մշակույթի տարբեր դրսևորումներին։

Հանդիպման ավարտին ներկաները դիտել են «Մեծամոր» փաստավավերագրական ֆիլմը։   

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service