ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ
POLITICSԱզգային ժողովի 4 խմբակցությունները նիստեր են գումարել և ընտրել խմբակցության ղեկավարներ և քարտուղարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հանրապետական» խմբակցությունը նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



