Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Եթե թուրքերին դուր է եկել այդ երգն, ուրեմն իրենց սրտով է երաժշտությունը. Արտավազդ Բայաթյանը՝ Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգի մասին

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Հայկական քաղաքային ֆոլկի՝ ռաբիսի ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի եւ Սուրպեր Սաքոյի «Մի գնա» երգը Հայաստանից առավել հիթային է դարձել Թուրքիայում: Այն հնչում է  թուրքական սրճարաններում, ակումբներում, մեքենաներում, ռադիոներով, այն անգամ լսում եւ նույնիսկ մեծ վայելքով կատարում են թուրքիայում հայտնի արտիստները: Ավեին՝ նախորդ ամիսներին «Shazam» հայտնի հավելվածով Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում «Մի գնա» երգն առաջին հորիզոնականում է:
 
Մեր երկրում այս փաստը տարբեր կերպ է ընկալվում: Կարծիքները երկու մասի են բաժանվել՝ մի մասը պնդում է, որ սա մեծ առավելություն է մեզ համար, որ թուրքերը, իմանալով, որ այս երգը երգում են հայ երգիչները, սիրում ու տարածում են այն, ավելին՝ Թուրքիայում հայկական երգն է ամենահիթայինը համարվում: Սակայն մարդկանց մյուս խումբը հակադարձում է՝ նշելով, որ այս փասը բնավ ուրախալի չէ, քանի որ երգի մեղեդին հայկական չէ, այն մոտ է թուրքական երաժշտությանը, այդ պատճառով էլ սիրվել է նրանց կողմից:
 
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ: 
«Եթե թուրքերին դուր է եկել այդ երգն, ուրեմն իրենց սրտով է տվյալ երաժշտությունը: Եթե նրանք հաշվի չեն առնում, որ այդ երգը հայերեն լեզվով է (չասենք հայկական, որովհետեւ այն 100 տոկոս հայկական չէ), նշանակում է՝ իրենք ավելի թեթեւ են ընդունում այդ փաստը, փոխարենը՝ մենք ենք շատ բարդացնում: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ մեզ մոտ թուրք երգիչ Տառկանի երգերն էին լսում, դրանից ի՞նչ եղավ, չեմ կարծում, որ աշխարհը քանդվեց: Ավելին՝ այն տարիներին ոչ միայն Տառկանին ուղղակի լսում էին մեր երկրում, այլ նույնիսկ շատ երգիչներ փորձում էին կրկնօրինակել, ոմանք նույնիսկ նմանատիպ մեղեդիներով գնացին Եվրատեսիլ, այնպես որ, շատ ուշադրություն սրան տալ պետք չէ: Մենք երեւի չգիտենք, որ Թուրքիայում հայկական շատ ավելի այլ արժեքավոր բաներ են նաեւ տարածվում, մենք ուղղակի կենտրոնանում ենք նման դեպքերի վրա: Այնտեղ թուրքերի կողմից հնչում են շատ հայկական երգեր, նրանք խոստովանում են, որ դրանք հայկական են ու հենց հայերենով էլ երգում են: Ավելին՝ Ստամբուլում մեծ ոգեւորությամբ է ընդունվում հայ շատ նշանավոր արտիստների համերգները, մեր երաժիշտները շատ մեծ գնահատականի են արժանանում թե թուրքերի, թե քրդերի կողմից: Այստեղ կրիմինալ բան չկա, եթե մարդկաց դուր է գալիս, թող լսեն, ոչինչ, եթե ճակատագրով մեզ ամեն ինչ բաժանում է, թող որ երաժշտությունը մի կերպ միացնի, այլապես մինչեւ աշխարհի վերջ թշնամիներ ենք մնալու»,- նշեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով հնչած կարծիքներին, թե մեզ համար մեծ առավելություն է, որ Թուրքիայում հիթ է դարձել հայերեն երգը, Ա. Բայաթյանը նկատեց.
 
«Ճիշտն ասաց՝ ես չէի ասի, որ դա առավելություն է: Դա իրենց համար ուղղակի մոդայիկ երաժշտություն է, դրա համար էլ լսում են, ինքս դրան շատ մեծ նշանակություն չեմ տալիս, որովհետեւ երաժշտությունն այնպիսի բան է, որ մեկ ամիս անց նրանք կարող են ընդհանրապես այդ երգը չլսել, ինչը սովորական երեւույթ  է փոփ արվեստում»:
Ինչ վերաբերվում է երկրորդ կարծիքներին, թե երգը սիրվել է Թուրքիայում, քանի որ այն թուրքական մեղեդիներով է հարուստ, երգահանը ժպիտով ընդգծեց.
 
«Նախ պետք է Հայաստանում հայկական երգեր հնչեն ու սիրվեն: Այսօր հայկական երգարվեստի 99 տոկոսն անհասկանալի երաժշտությունով է լցված: Երբ մենք այստեղ կունենանք լավագույն տարբերակները, այդ դեպքում կխոսենք դրսում տարածում գտած հայկական երգերի որակի մասին: Մենք մեր տան աղբը դեռ չմաքրած, ուզում ենք հարեւանների տան աղբը մաքրենք, դա մի փոքր անպատասխանաոը բան է»:
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors