Սերժ Թանկյանի սիրո պատմությունը՝ Վանաձորից մինչև Լոս Անջելես
PHOTO«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյան-Թանկյանն, ամուսնացել են 2012թ. հունիսի 10-ին, Լոս Անջելեսում:
Անժելան Վանաձորից է, ու երգչի հետ նրա ծանոթությունը եղել է ամուսնությունից 5-6 տարի առաջ։ Երգչի ու անգլերենին անթերի տիրապետող Անժելայի միջև ակտիվ համացանցային ընկերություն է սկսվում, որն էլ վերածվում է սիրո ու ամուսնության: 2014 թվականին զույգը երեխա է ունեցել։
Երաժիշտն իր որդուն անվանակոչել է Ռումի։ Սերժ Թանկյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ ֆինանսավորում է «Օրրան» բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Նշենք, որ գեղեցկուհի Անժելան ամենուր ուղեկցում է հանրահայտ ամուսնուն, ու այս ներդաշնակ և գեղեցիկ զույգը միշտ անթերի է ներկայանում կարմիր գորգին: Անժելայի և Սերժի վերջին համատեղ հայտնվելը կարմիր գորգին եղել է հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային: