Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում
POLITICSՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին, դրանք անհիմն համարեց:
Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն:
«Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝ ս ուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Արմենուհի Մխոյան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



