Լոնդոնում սպառնացել են ձերբակալել Ասանժին, եթե նա հեռանա դեսպանատնից
SOCIETYԼոնդոնի ոստիկանությունը սպառնում Է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է իրավապահների հայտարարության մեջ:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին հայտնի Է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել Է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում Էին 2010 թվականին Շվեդիայում բռնաբարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



