Այս մոդելը հոգնեց մշտական դիետաներից և սկսեց ուտել ամեն ինչ. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր (Photo)
PHOTOՆերկայացնում ենք Լիզա Գոլդեն-Բհոջուանիին, ով մոդելային բիզնեսով է զբաղվում 17 տարեկանից:
Նրա կարիերան արագորեն աճում էր, բայց հետո աղջիկը որոշեց, որ պետք է մի քիչ նիհարի:
Նա սկսեց խիստ դիետաներ պահել և ուտում էր ընդամենը 500-ական կալորիա օրական (դա մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտի միայն մեկ երրրոդն է):
Այդ ժամանակ աղջկա ազդրերը 86 սմ էին:
Դիետան իր պտուղները տվեց։ Լիզային սկսեցին հրավիրել ամենահեղինակավոր մոդելավորողների ցուցադրություններին:
Ամեն ինչ ըստ ծրագրի էր, բայց մի երեկոն արմատապես փոխեց աղջկա կյանքը:
Ընթրիքի ժամանակ նա ուշաթափվեց:
Ավելի ուշ նա հասկացավ, որ պետք է նորմալ սնվի:
Նա սկսեց աստիճանաբար ավելացնել օգտագործվող կալորիաների քանակը:
Ինչ-որ պահի Լիզան սկսեց ուտել, ինչ ուզում է:
Չնայած նոր սովորություններին՝ աղջիկը դեռևս սիրված էր մոդելավորողների շրջանում:
Երբ նրա ազդրերը հասան 91 սմ-ի, դիզայներները դադարեցին համագործակցել Լիզայի հետ:
Նրան «չափազանց գեր» էին համարում:
Աղջիկն ընկճախտի մեջ ընկավ և Հնդկաստան մեկնեց:
Այնտեղ նա տղամարդու հանդիպեց, սիրահարվեց և ներքին հավասարակշռություն գտավ: Լիզան որոշեց վերադառնալ մոդելային կարիերային:
Նա սկզբում ուզում էր նիհարել, բայց հետո մտափոխվեց:
«Ինչո՞ւ եմ ես պայքարում իմ մարմնի դեմ: Ինչո՞ւ այն հայտնի չդարձնել, ինչպիսին կա»,- իրեն հարցրեց Լիզան:
Նա շարունակեց նորմալ սնվել և իր բնական կազմվածքը ներկայացնել: Դա աղջկան երջանկացրեց:
Հիմա Լիզան զբաղվում է սիրելի գործով և միաժամանակ ուտում է, ինչ ուզում է: Նա սովորեց իրեն սիրել բնական կազմվածքով: Հիմա նա աշխատում է որպես Plus-size մոդել: