Հայաստանում պակասել է գրավատների թիվը
SOCIETYՀայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի վերջի դրությամբ գործել է 141 գրավատուն։ Վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրավատների քանակը 146 էր, 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ 143։ Հայաստանյան գրավատների թիվը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 5-ով։
Այս ընթացքում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2 գրավատուն (փետրվարին և մարտին), ուժը կորցրած է ճանաչվել 6 գրավատների լիցենզիա (3-ը՝ հունվարին, 3-ը՝ փետրվարին, 1-ը՝ մարտին)։
2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։ Տարվա սկզբի համեմատ գրավատների վարկերն ավելացել են 65 մլն դրամով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



