Իրանի նախագահի ընտրությունները կարեւոր իրադարձություն Է առանձնահատուկ տարածաշրջանում. Զարիֆ
INTERNATIONAL NEWS Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն Է Մերձավոր Արեւելքի կյանքում:
«Իրանում ժողովրդի համատարած մասնակցությամբ նախագահական ընտրությունների հանդիսավոր անցկացումը կարեւոր իրադարձություններից մեկն Է առանձնահատուկ տարածաշրջանում, որտեղ գտնվում Է Իրանը»,-նախարարի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարը նշել Է, որ Պահապանների խորհրդի հետ համագործակցությամբ, որի գործառույթներից մեկն ընտրություններում թեկնածությունների հաստատումն Է, ինչպես նաեւ բուն ընտրություններին հետեւելը, արտաքին գործերի նախարարությանը հաջողվել Է նախագահի ընտրությունները կազմակերպել աշխարհի 102 երկրներում:
Զարիֆի խոսքով՝ արտասահմանում ընտրությունները կազմակերպվել են Ասիայի 41, Եվրոպայի 26 երկրներում, ամերիկյան մայրցամաքի 12, Աֆրիկայի՝ 22 երկրներում:
Նախագահի թեկնածուները չորս են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Էբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: Եթե նրանցից ոչ ոք առաջին փուլում չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, մեկ շաբաթ անց կկայանա երկրորդ փուլը այն երկու թեկնածուների մասնակցությամբ, որոնք առավել մեծ թվով ձայներն են հավաքել:
Բոլոր չորս թեկնածուներն արդեն քվեարկել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



