Լավրովը խստորեն քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածը
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածը լեգիտիմ չէ, անօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչն էլ լինի այդ որոշումների պատճառը՝ այն լեգիտիմ չէ, այն անօրինական է և Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հերթական կոպիտ խախտումն է»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձել է արդարացնել Սիրիայի ուղղությամբ հարվածը նրանով, որ «այդ կառավարական ուժերը վտանգ էին ստեղծում ընդդիմության համար, որը համագործակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայից ամերիկացի զինվորականների հետ»:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան հարված է հասցրել Աթ Թանֆայի շրջանում սիրիական կառավարամետ ուժերի ուղղությամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



