Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


«Այս պատերազմն ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…». ապրիլյան պատերազմում վիրավորված Հայկ Թորոսյան

SOCIETY

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրեսը» ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանին։
Հայկի հետ հանդիպեցինք Երևանի պետական համալսարանի դիմաց: Սովորում է բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում, հեռակա ուսուցմամբ. այդ օրն առաջին կուրսի ավարտական վերջին քննությունն էր հանձնում։

Ժպիտը դեմքին մոտեցավ ինձ, ու հենց այդ պահից էլ ձևավորվեցին առաջին պատկերացումներս։ Նրա հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացա, որ մեծ կամքի ուժ ունի և հստակ գիտի, թե մեկ տարի առաջ ինչի համար է պայքարել։ Հայկը խոսելիս հաճախ ժպտում էր, ու այդ ժպիտի տակ էր թաքնված նրա ուժն ու նպատակասլացությունը։ Այդ պահին համոզված էի, որ նրա համար ցանկացած դժվարություն հաղթահարելի է, և նա կարող է պատվով դուրս գալ բոլոր իրավիճակներից։

Հայկի ուժն ու նպատակասլացությունը երևում էր նաև նրա ընտրած մասնագիտության մեջ։

«1992 թվականի Արցախյան հերոսամարտի մասնակից տղաներն են ինձ հուշել, որ սոցիալական աշխատողը շատ օգտակար մասնագիտություն է և բազմակողմանի։ Կարող եմ և՛ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, և՛ սոցիալական հարցերով զբաղվել։ Նրանք այն հույսով են ինձ խորհուրդ տվել ընտրել այս մասնագիտությունը, որպեսզի օգնեմ նրանց լուծել իրենց խնդիրները»։
Հայկը փորձում է թեթև նայել դժվարություններին։ «Մտածում եմ, որ չկա այնպիսի խնդիր, որ չլուծվի. ցանկացած պարագայում ելք կա։ Շատ նպատակներ ունեմ, բայց դրանց մասին դեռ չեմ մտածում։ Դրանք ավելի տեխնիկական հարցեր են, ամենակարևոր նպատակս է՝ նորից վերականգնվել և առողջանալ վիրավորումից հետո»։

Հայկը պատերազմի ժամանակ թշնամու առաջին հարվածներն իր վրա է վերցրել և ծանր վիրավորվել։ Ափսոսում է, որ չի հասցրել կռվել և ավելին անել ու ընկերներին օգնել։
«Ծառայել եմ Մարտակերտում։ Հենց առաջին րոպեներին վիրավորվել եմ, ես չեմ հիշում հենց բուն պատերազմը»։

Մեր պատմության հերոսի մոտ գանգուղեղային թափանցող բեկորային կոտրվածք է եղել, որից առաջացել է ձախակողմյան կաթված՝ կիսագնդի վնասվածքի պատճառով։ Մեկ վիրահատություն է ունեցել՝ գլխի վիրահատությունը, որը կյանքը փրկելու համար է արվել։ Դեռ մեկն էլ սպասվում է՝ գլխի պլաստիկ վիրահատություն՝ երկու հատվածում գանգուղեղի ոսկորն է վնասված։

Հայկն ասում է, երբ դիրքեր ես բարձրանում՝ չես մտածում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին՝ ուղղակի անհիմն տագնապ կա, որ գնում ես մահվանն ընդառաջ։ Նա առաջին անգամ էր դիրքեր գնում, ու այդ վախն իր համար բնական էր. «Այս պատերազմն ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…»:

Վնասվածքը, որն ստացել է Հայկը, մեծամասամբ վտանգավոր է կյանքի համար, սակայն ճակատագիրը բարեհաճ է գտնվել նրա նկատմամբ:

Չնայած նմանատիպ դժվարություններին, Հայկի խոսքերից երևում է, որ նա սիրում է կյանքը, որի համար պայքարել է, և այժմ էլ, բացի նպատակներից, ունի երազանքներ, որոնցից ամենակարևորն առանձնացրեց. «Երազանքներս քիչ են, բայց ամենաշատը ցանկանում եմ շրջագայել աշխարհով։ Շատ ժամանակ փոշմանում ես, որ չես կարողացել կամ չես հասցրել ինչ-որ մի բան աշխարհում տեսնել։ Հայաստանի տարածքում շատ եմ եղել տարբեր տեսարժան վայրերում»։

Հարցրի, թե Հայաստանի ո՞ր հատվածն է ավելի շատ սիրում, զարմացած նայեց վրաս ու ինքն էլ ինձ  հարց ուղղեց, թե ում եմ ավելի շատ սիրում՝ մո՞րս, թե՞ հորս։

Չպատասխանեցի, ասաց, թե ես էլ չեմ կարող ընտրել՝ Հայաստանի որ հատվածն եմ ավելի շատ սիրում։ «Ինձ համար հստակ վայր չկա Հայաստանում, որ կարող եմ ասել՝ հենց սա է գեղեցիկ, ամեն մեկը յուրովի հետաքրքիր է»։

Հայկը, բացի ճամփորդելուց, այլ հետաքրքրություններ էլ ունի, սակայն վիրավորումից հետո առողջականը չի ներում շատ ժամանակ տրամադրել այդ ամենին։

«Ես բնույթով այնպիսի անձնավորություն եմ, չեմ կարողանում պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել ինչ-որ բանով։ Օրինակ՝ սպորտով միայն սիրողական մակարդակով եմ զբաղվում։ Բայց երբեմն նեղվում եմ, որ չեմ կարողանում, օրինակ, սպորտով զբաղվել։

Եզրափակեցի հարցազրույցն այն հարցով, թե նրա կարծիքով՝ ի՞նչն է իրեն փրկել, Հայկն անկեղծացավ. «Ես հավատքով մարդ եմ, և, ամենայն հավանականությամբ, Աստված է փրկել ինձ»։

Լիլիթ Դեմուրյան

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive