Շվեդիայում մեքենայի պայթյունից զոհվել է չորս մարդ և մեկ երեխա
SOCIETYԳյոտեբորգ քաղաքի (Շվեդիա) արվարձաններից մեկում ավտոմեքենայի պայթյունից չորս մարդ է զոհվել, այդ թվում մեկ երեխա, գրում է շվեդական The Local թերթը։
Նշվում է, որ մեքենան պայթել է խաչմերուկում, իսկ միջադեպի ժամանակ մեքենայում գտնվելիս են եղել երեք տղամարդ և նախադպրոցական տարիքի մեկ աղջիկ, ովքեր ուղևորվում էին ձկնորսության։
Զոհվածների հարազատների խոսքով, շատ հնարավոր է, որ պայթուցիկ սարքը մեքենայում տեղադրել են ընտանիքին թշնամաբար վերաբերվող մարդիկ։
Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի մանրամասները և պայթյունի պատճառը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



