Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարը Հասան Ռոուհանին է
INTERNATIONAL NEWSԻրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջատարի դիրքերում է: 25,9 միլիոն քվեների հաշվարկի արդյունքում նա ստացել է 14,6 մլն ձայն: Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ռոուհանիին հաջորդում է այաթոլլա Իբրահիմ Ռաիսին 10,1 մլն ձայնով: Պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը, նախնական տվյալներով, ստացել է 297,2 հազար ձայն, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմ-Թաբան՝ 139,3 հազար:
Իրանում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվում են նաև քաղաքային խորհուրդների ընտրություններ:
Քվեարկելու իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



