Գյումրիում «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի փողոցի վերականգնումն ընթացքի մեջ է
SOCIETYԳյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգման առաջին փուլն ընթացքի մեջ է: Նշենք, որ ներկայումս իրականացվում է Սայաթ-Նովա փողոցը Շիրակացուն կապող Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Փողոցը ոչ միայն հիմնանորոգվում է, այլ նաև փողոցով անցնող բոլոր կոմունիկացիոն համակարգերը՝ էլեկտրասյուներն ու գազի խողովակները վերգետնյայից դառնում են ստորգետնյա: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբերին: «Արմենպրես»-ի թղթակցին դրանց ընթացքին ծանոթացնելով՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ աշխատանքների հետ մեկտեղ առաջ են գալիս խնդիրներ, որոնք էլ պատճառ են դառնում նոր՝ լրացուցիչ աշխատանքների և նոր նախահաշիվների: «Նախնական նախագիը կար, բայց, երբ աշխատանքներն սկսվեցին, չնախատեսված խնդիրներ շատ հանդիպեցին՝ հիմնականում քարիզների հետ կապված: Խնդիրը փորձում ենք լուծել նախագծային կազմակերպությունների, ճարտարապետների և ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության մասնագետների հետ համատեղ: Տեղն ուսումնասիրել ենք, կտրվի մասնագիտական լուծումը: Նախևառաջ տարածքով հոսող ջրի հոսքը պետք է ուղղորդել: Հենց այդ տարածքում՝ փողոցի տակ կա նաև կամարաձև շինություն, որը ևս պետք է ուսումնասիրվի՝ պարզելու համար, թե այդ շինությունն ինչ նպատակի է ծառայել»,-նշե ց Հենրիկ Գասպարյանը:
Ըստ պատասխանատուի՝ փողոցի նորոգումը բավական բարդ աշխատանք է ինժեներական տեսանկյունից և եզակիներից Հայաստանում: Տարածքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը փոխվում են և դառնում ստորգետնյա, ինչն էլ վերջապես հնարավորություն կտա ազատվել հին և վտանգավոր էլեկտրասյուներից և լարերից: Փողոցի վերին շերտը կունենա բետոնե սալեր, որի վրա կտեղադրվեն սալաքարերը:
Ռուսթավելի փողոցի հիմնանորոգումից հետո նույն մեթոդներով կհիմնանորոգվի նաև Շիրազի փողոցը, իսկ հետագայում՝ արդեն այս երկու փողոցներն իրար կապող փողոցները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



