Տեխասի կողմի Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին. Շարմազանով
POLITICSՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
«Տեխասն ԱՄՆ-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք այս քայլը և շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի գործընկերներին այս քայլի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատի այդ քայլը շատ հստակ պատասխան էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և օրերս Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



