Իրանում ընտրությունները նորմալ են անցել
INTERNATIONAL NEWSԻրանի ոստիկանապետ, բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին օրվա երկրորդ կեսին լրագրողներին հայտնել է, թե նախագահական ընտրություններն անցնում են նորմալ, առանց որևէ խախտման և բացարձակ անվտանգ միջավայրում: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ մոտ 66500 տեղամասերում ընտրությունները վերահսկում են մոտ 300000 ոստիկաններ և 100000 դիտորդներ, լրագրողներ:
Հաղորդվում է նաև, որ Իրանի 12–րդ նախագահական, ինչպես նաև՝ 5–րդ քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրություններին մասնակցում է մոտ 56 մլն ընտրող: Հիշեցնենք, որ հիմնական պայքարը ծավալվել է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի և կոշտ գծի կողմնակից Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում կատակում են, որ սա պայքար էր «սպիտակի» ու «սևի» միջև, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ, իսկ Ռայիսին՝ սև չալմա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



