Մոնակոն մտադիր է երկարաձգել պայմանագրերը Ֆալկաոյի և Մբապեի հետ
BLOGՄոնակոn նոր պայմանագրեր կառաջարկի թիմի հարձակվողներ Ռադամել Ֆալկաոյին և Կիլիան Մբապեին, հայտնում է «Get Football News France»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները կստանան առաջիկա օրերի ընթացքում:
31-ամյա Ֆալկաոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:
Իսկ 18-ամյա հարձակվող Մբապեի ներկայիս պայմանագրի ժամկետը չի հստակեցվում, բայց նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է նրան բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել, որպեսզի կանխի ֆուտբոլիստի՝ այլ ակումբներ տեղափոխվելու հավանականությունը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում 43 հանդիպման է մասնակցել և դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ Մբապեի ակտիվում 26 գոլ կա անցկացրած 43 խաղում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



