Ռոնալդուին պետք է մեծ-մեծ խոսալու համար պատժել. մեկնաբանություններ այսօրվա Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին
SPORTՀունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին կմեկնարկի Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան- Պորտուգալիա խաղը: Past.am-ը ներկայացնում է այսօրվա խաղի հետ կապված մեկնաբանություններ և կանխատեսումներ:
Մեր այն հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեք խաղից, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարճ ու կոնկրետ ասաց. «Սպասելիքներ չունեմ, ես Վանգան չեմ»:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ կլինի գոնե ոչ-ոքի, որովհետև չեմ ուզում մտածել, որ կպարտվենք»: Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ չի ողջունում այն, որ Պորտուգալիայի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելիս, սուլոցներ և հայհոյանքներ են հնչել: Ըստ մեր զրուցակցի՝ պետք է էթիկայի շրջանակներում մնալ և չմոռանալ, որ մի օր էլ Հայաստանի հավաքականը կմեկնի Պորտուգալիա:
«Ինդիվիդում քասթինգի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը առավել լավատես է: Նա մասնավորապես ասաց. «Ես ֆուտբոլասեր չեմ եղել երբեք, բայց երբ մեր հավաքականն է խաղում,հույսով եմ լինում: Կարծում եմ՝ այսօրվա խաղը կավարտվի 1.1 կամ 2.1՝ օգուտ մեզ: Ռոնալդուին պետք է մեծ-մեծ խոսելու համար պատժել»:
Լևոն Փանոսյան