Հումորիստ Դելոն ընտանիքի հետ Երևանում է (լուսանկարներ)
PHOTOBravo.am-ը գրում է.
Հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը կնոջ եւ ութ ամսական որդու' Նարեկ-Քրիստոյի հետ այս օրերին Երեւանում է: BRAVO.am-ը լուսանկարել է Ռուզանին եւ փոքրիկին, նաեւ պարզել, թե ինչու է Դելոն ստիպված եղել ավելի ուշ միանալ հայրենիք ժամանած ընտանիքին:
Աշխույժ է
Չէի պատկերացնում, որ կարող եմ անսահման սիրել մեկին, որքան որդուս եմ սիրում: Հղիության ամիսներին շատ եմ խոսել նրա հետ, հիմա էլ ամեն օր զրուցում ենք, եւ նա իր սիրուն աչուկներով ուշադիր նայում, լսում եւ հասկանում է ինձ: Մարդամոտ, աշխույժ, հարմարավետություն սիրող երեխա է: Առայժմ մեր ամենասիրելի զբաղմունքը միասին մուլտֆիլմեր դիտելն է: Առջեւում մեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում:
Հայր ու որդի զբոսնում են
Մայրությունը փոխել է ինձ: Շատ ավելի բծախնդիր եմ դարձել, հատկապես` նրա սննդի, հագուստի ու խնամքի հարցում: Ովքեր ինձ գիտեն, կարող են փաստել, որ մեծ ուշադրություն եմ հատկացնում տղայիս եւ այն ամենին, ինչը շրջապատում է նրան: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես ու Դելոն փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նա ոչնչի կարիք չունենա: Ամուսինս շատ ավելի ուշադիր է դարձել, հոգատար հայրիկ է: Լոս Անջելեսում ամեն առավոտ Նարեկին զբոսանքի է տանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։