Ֆրանսիացի ավտոարշավորդը վթարի է ենթարկվել 370 կմ/ժամ արագությամբ
VIDEO38-ամյա ավտոարշավորդ Սեբաստիեն Բուրդեն ծանր մարմնական վնասվածքներ է ստացել Indycar առաջնության Indy 500 որակավորման ավտոարշավի ժամանակ: Հերթական շրջանը կատարելիս մոտ 370 կմ/ժամ արագությամբ սլացող ֆրանսիացու բոլիդը բախվել է մայրուղու պատնեշին, շրջվել եւ բռնկվել, փոխանցում է Lenta-ն:
Նշվում է, որ վթարից հետո Բուրդեն գիտակցությունը չի կորցրել: Նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշել: Նրան առաջիկայում կվիրահատեն: Մարզիկի վերականգնման տեւողության մասին չի հաղորդվում:
Indy 500-ը Հյուսիսային Ամերիկայում ամենաճանաչված մրցարշավն է, տեղի կունենա մայիսի 28-ին Ինդիանապոլիսում: Այն անցկացվում է 101-րդ անգամ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



