Հնդկաստանում կինը կտրել է բռնաբարողի առնանդամը
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում կինը կտրել է բռնաբարողի առնանդամը: AFP-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քերալա նահանգում: 23-ամյա աղջիկը պնդում է, որ 54-ամյա տղամարդը փորձել է իրեն բռնաբարել իր սեփական տանը:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ տղամարդը պնդել է, որ զոհի ընտանիքի կրոնական գուրուն է: Աղջիկը հայտարարել է, որ նա մի քանի տարի իրեն հետապնդել է: Նա նշել է, որ իր ծնողները նրան կուրորեն հավատացել են, մինչդեռ կրոնական ծիսակատարության կատարման պատրվակով երբ աղջկա հետ մենակ է մնացել, նրան բռնաբարել է:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել բռնաբարության եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեղադրանքներով: Առնանդամը կտրելուց հետո բռնաբարողին հիվանդանոց են տեղափոխել: Նշվում է, որ նրա վիճակը ծանր է:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



