Դոնալդ Թրամփը Եգիպտոս այցելելու հույս ունի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոս այցելելու հույս ունի: Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:
Reuters-ը հայտնում է, որ Թրամփը բարձր է գնահատել ալ Սիսիի գործունեությունը՝ նշելով, որ Եգիպտոսի անվտանգությունը «շատ բարձր է թվում»: Եգիպտոսի նախագահը Թրամփին «անհնարինը կատարելու ընդունակ յուրահատուկ անհատ» է անվանել:
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ եգիպտացի գործընկերոջ հետ բանակցությունները շատ կարեւոր էին: Նա արդյունքները դրական է համարել: «Ես կգնամ Եգիպտոս, եւ մենք անպայման առաջիկայում դա օրակարգ կմտցնենք»,- ասել է նա:
Ալ Սիսին հայտարարել է, որ չնայած բարդ հանգամանքներին, ահռելի աշխատանք է կատարվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



