Վայրի կենդանիներ, որոնց ընտելացրել են մարդիկ (լուսանկարներ)
LIFEԱշխարհի տարբեր երկրներում մի շարք մարդիկ որոշել են վարժեցնել վայրի կենդանիներին և վարվել նրանց հետ ինչպես սովորական ընտանի կենդանիների, գրում է fishki.net-ը։
Իգուան (մողես)

Հազվադեպ կարելի է հանդիպել այս սողունին ընկերների տանը։
Բորենի

Լաոսի այս բնակիչը խաղում է իր ընտելացրած բորենու հետ և փողոցային շոու է ցուցադրում։
Լամա

Սոկ անունով երեք տարեկան լամայի ոտքը հեռացրել են երբ նա դեռ ձագ էր։ Այդ պահից ի վեր նրան խնամում են Գերմանիայի Մյուլհայմ քաղաքում բնակվող ընտանիքի անդամները։
Վայրի խոզ

Թմբլիկ վայրի խոզը Մարսել անունով, բնակվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա) իր տիրոջ հետ։
Այծ

ԱՄՆ-ի բնակիչ Կիր Ֆախրուդինն իր սիրելի ընտանի կենդանի Կակաո անունով այծի համար փոքրիկ զբոսանք էր կազմակերպել Նյու Յորքի փողոցներով։
Բադ

Չինաստանի բնակիչն իր սիրելի ընտանի կենդանու հետ հաճելի ժամանակ է անցկացրել լեռնադահուկային հանգստավայրում։
Պոնի

Լուսանկարին նայելով կարելի է մտածել, որ սա կրկեսի վարժեցնող է, ով կարող է զվարճացնել փոքրիկներին, սակայն զույգն ընդամենը զբոսնում է այգում։
Առյուծի ձագեր

Պաղեստինի բնակիչը որոշել է կատուների փոխարեն դրանց ավելի վտանգավոր տեսակի հետ ընկերանալ։ Նա մանկուց երազել է առյուծի ձագեր պահելու մասին։ Այժմ նրա տանն ապրում են Մոնա և Ալեքս անունով գիշատիչ ձագերը։
Արջ

Պակիստանում ժամանակին բնակիչները մահից փրկել էին արջին, իսկ երախտապարտ կենդանին, որոշել էր մնալ գյուղում և բնակվել իրեն փրկածների հետ։
Աղբյուրը՝ Tert.am
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



