Ամերիկացի զինվորականները 350 «կամիկաձե-անօդաչու» են ստացել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ կիրառելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ Զինուժը համալրվել է թանկարժեք «կամիկաձե-անօդաչուներով», որոնք ամերիկացի հատուկջոկատայինները մտադիր են գործածել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության ոլորտի աղբյուրը, ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարությունը 325 հատուկ փոքրածավալ հրթիռային համակարգեր է պահանջել ամռանն անցկացվելիք արշավի համար, որոնց մատակարարումն արդեն իրականացվել է:
Հրամանատարության հաղորդման համաձայն` իրենք 350 անօդաչու թռչող սարք են ստացել, որոնք համալրված են տեսախցիկներով և նշանառության GPS նավիգացիոն համակարգով:
Նշվում է, որ անօդաչուն կարող է թռչել 15 րոպե` անցնելով մինչև 160 կմ տարածություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



