Դուտերտեն հայտնել է, որ դժբախտ է նախագահի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ երջանիկ չէ պետության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա այս մասին ասել է Ռուսաստան իր այցից առաջ ռուս լրագրողների հետ հարցազրույցում:
«Ոմանք ասում են, որ [Մինդանաո կղզում] ռազմական դրության նախատեսվող օրենքն անհրաժեշտ է իմ իշխանության ամրապնդման համար: Բայց ես արդեն 72 տարեկան եմ: Եթե ինձ հարցնեք՝ երջանիկ եմ նախագահ լինելու համար, ապա կասեմ՝ ոչ»,- նշել է Դուտերտեն:
Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ ներկայումս ինքը նախագահ լինելու կարիք չունի: «Բայց ես չեմ կարող ետ դառնալ, պետք է այս աշխատանքը կատարեմ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ, իր պարտականությունը պետությանը ծառայելն է», իսկ Ֆիլիպինները «պետք է դառնա կյանքի համար խաղաղ եւ հարմարավետ վայր»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



