Անգլիայի Պրեմիեր լիգա. վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)
SPORTՊրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ուոթֆորդին» 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական անգամ աչքի ընկան Վենսան Կոմպանին, Ֆերնանդինյոն և Գաբրիել Ժեզուսը:
«Լիվերպուլը» ջախջախեց «Միդլսբրոյին»: Հանդիպումը կայացավ Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվեց 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Ժորժինյո Վեյնալդումը, Ֆիլիպե Կոուտինյոն և Ադամ Լալանան:
«Մանչեսթեր Սիթին» (78 միավոր) և «Լիվերպուլը» (76) զբաղեցրեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի աղյուսակի համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները` Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելով: «Քաղաքայինները» ապահովեցին տեղը խմբային փուլում:
«Արսենալը»` չնայած հաղթանակին, 75 միավորով մնաց աղյուսակի 5-րդ տեղում և կխաղա Եվրոպա լիգայում:
ԱՊԼ-ի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «կարմիր սատանաները» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսին» հաղթելու դեպքում հանդես կգան Չեմպիոնների լիգայում:
Պրեմիեր լիգայից դուրս մնացին «Հալ Սիթին», «Միդլսբրոն» և «Սանդերլենդը»:
«Արսենալ»-«Էվերթոն»` 3:1
Գոլերը` Բելերին 8), Սանչես (27), Ռեմսի (90+1) - Լուկակու (58, 11 մետրանոց)
«Բերնլի»-«Վեսթ Հեմ»` 1:2
Գոլերը` Ուոուքս (23) - Ֆեգուլի (27), Այու (72)
«Լեսթեր»-«Բորնմութ»` 1:1
Գոլերը` Վարդի (51) - Ստանիսլաս (1)
«Լիվերպուլ»-«Միդլսբրո»` 3:0
Գոլերը` Վեյնալդում (45+1), Կոուտինյո (51), Լալանա (56)
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Կրիստալ Փելաս»` 2:0
Գոլերը` Հարոպ (15), Պոգբա (19)
«Սաութհեմփթոն»-«Սթոք Սիթի»` 0:1
Գոլը` Կրաուչ (60)
«Սուոնսի»-«Վեսթ Բրոմվիչ»` 2:1
Գոլերը` Այու (72), Լյորենտե (86) - Էվանս (33)
«Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Սիթի»` 0:5
Գոլերը` Կոմպանի (5), Ագուերո (23, 36), Ֆերնանդինյո (41), Ժեզուս (58)
«Հալ Սիթի»-«Տոտենհեմ»` 1:7
Գոլերը` Կլուկաս (66) - Քեյն (11, 13, 72), Ալի (45), Վանյամա (69), Դևիս (84), Ալդերվեյրելդ (87)