Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են». Արմեն Բադալյան

POLITICS

Արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիվություն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրություններից հետո, գտնվում են կիսամահացած վիճակում: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով խորհրդարան չանցած և իրենց գործունեությամբ պասիվացած քաղաքական  ուժերի մասին, այսպես ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Հիմա իրենք կակտիվանան, թե վերջնականապես կմահանան, պարզ չէ: Հնարավոր է, որ նրանք նորից ակտիվանան՝ կախված իրենց աշխատանքից: Եթե նրանք շարունակեն ոչինչ չանել, մնալ այն վիճակում, ինչ հիմա են, կմահանան»,- ասաց նա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը կոնկրետ կուսակցությունների օրինակով խոսեց. նշեց, որ առաջինը կմահանա «Ժառանգությունը», հետո «Համախմբումը» և այսպես շարունակ:

Արման Բադալյանը արտախորհրդարանական ուժերի պասիվության և նրանց վախճանի մասին խոսելիս՝ հստակեցրեց, որ ինքը իրավիճակը ներկայացնում է՝ հաշվի առնելով նախկինում ակտիվություն դրսևորածներին և ոչ թե մարդ-կուսակցություններին:


Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի խոսքով՝ կուսակցությունների գործունեությունը բավականին բարդ գործընթաց է ենթադրում․ նրանց համար կարևոր նպատակն, իհարկե, ընտրություններին մասնակցելն է, և, բնականաբար, խորհրդարանական մեծամասնություն ստանալն ու իշխանություն ձևավորելն է, կամ՝ գոնե խորհրդարան մտնելը, սակայն դրանով միայն չպետք է սահմանափակվեն:

«Բայց եթե ընտրություններից հետո արտախորհրդարանական քաղաքական ուժերը ցանկանում են կենսունակ մնալ, պետք է աշխատեն, գործունեություն իրականացնել հանրապետության տարածքում: Նրանք պետք է գործեն կուսակցությունների համար նախատեսված ուղղություններով՝ լուսավորչական, կրթական, գաղափարախոսական, սերնդի աճեցման և այլն: Եթե այդպես չեն անում, երկու պատճառ ունեն՝ կամ չգիտեն դրա մասին, կամ էլ այնքան մեծամիտ են, որ մտածում են, որ իրենց պետք չէ դա»,- ասաց նա:

Կուսակցությունների մասին, որոնք իրենց անգործությունը պատճառաբանում են քաղաքական արձակուրդ գնալով, քաղաքական տեխնոլոգիաների փորձագետն ասաց․ «Նրանք կարող են արձակուրդ գնալ ամռանը, օգոստոսին, երբ բոլորն են արձակուրդի մեջ, ինչը բնական է: Բայց զուտ քաղաքական արձակուրդի գնալ ապրիլ, մայիս ամիսներին, պարզապես անտրամաբանական է»:

 Արմեն Բադալյանը նշեց, որ կուսակցաշինությունը բավականին բարդ գործ է, որը մասնագետի կարիք ունի: «Եթե դու քաղաքական գործիչ ես, չի նշանակում, որ կարող ես կուսակցություն աշխատացնել»,- ասաց նա՝ նշելով, որ շատ կուսակցություններ չեն ցանկանում նոր մարդ բերել իրենց կուսակցություն, որ իրենց վարկանիշը չընկնի, նրանց փոխարինող չլինի:

Բադալյանը հիշատակեց Հանրապետական կուսակցության նախաձեռնություններից քաղաքական դպրոցի հիմնումը, որը, ըստ նրա, լավ գաղափար է: «Գաղափարը շատ լավն էր, ուրիշ բան, որ հնարավոր է՝ լավ չաշխատեցնեն»,- ասաց նա:

Արտախորհրդարանական ուժերի անգործությունը, ըստ փորձագետի, մեծ իմաստով քաղաքական դաշտում խնդիրներ կառաջացնի: «Երբ հասարակությունը տեսնում է, որ քաղաքական ուժերը չեն աշխատում, քաղաքական դաշտը մահանում է, որոշում է երկրից արտագաղթել, որովհետև տեսնում է, որ այս երկիրն ապագա չունի: Ընդդիմությունը հասարակության կողմից ստեղծված գործիք է իշխանության դեմ պայքարելու ընթացքում: Եթե հասարակությունը  տեսնում է, որ ինքը չի կարողանում այդ գործիքը ստեղծել, մտածում է, որ իշխանություն դեմ չի կարող պայքարել և հուսալքվում է»,- ասաց նա:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan