Սուրճը կանանց համար ավելի օգտակար է
LIFEՄասնագետները տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատել են սուրճի օգտակար հատկությունները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սթրեսային իրավիճակում սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում հատկապես մտավոր ունակություններ ունեցող կանանց վրա: Սակայն տղամարդիկ, ովքեր կդիմեն սուրճի օգնությանը, միայն կդանդաղեցնեն իրենց ուղղեի ակտիվությունը:

Մասնագետները գիտափորձ են անցկացրել, որին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչները: Հետազոտողները կամավորներին բաժանվել են երկու խմբի. մի խմբին առաջարկել են սովորական, մյուսին` առանց կոֆեինի սուրճ: Սուրճից հետո նրանց առաջարկվել են տարբեր խնդիրներ ու գլուխկոտրուկներ:

Մասնագետները գիտափորձի արդյունքում պարզել են, որ սովորական սուրճ օգտագործած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միջինը 100 վայրկյանով ավելի արագ են լուծել իրենց առաջադրանքները, քան առանց կոֆեինի սուրճ օգատգործողները: Իսկ տղամարդկանց մոտ հակառակ արդյունքն է արձանագրվել` նրանք 20 վայրկյանով ավելի երկար են մտածել խնդիրների վրա եւ նկատելիորեն վատ հիշել տեղեկատվությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



