Պրիմերա. Մեսին՝ լավագույն ռմբարկու, Ռոնալդուն երրորդն է
SPORTԻսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 34 խաղում խփել է 37 գոլ (6-ը՝ 11 մ-ից):
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 35 խաղում խփել է 28 գոլ: Եռյակը եզրափակեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 29 խաղում խփել է 25 գոլ (6-ը՝ 11 մ-ից):
Հիշեցնենք, որ «Ռեալը» 5 տարվա դադարից հետո 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, «Բարսելոնան» երկրորդն է, Մադրիդի «Աթլետիկոն» երրորդն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



