Էրդողանն այսուհետ կրկին կղեկավարի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը
INTERNATIONAL NEWS Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 21-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ 1414 ձայնով ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդպիսով ԱԶԿ-ում սկսվել է Էրդողանի ղեկավարման երկրորդ շրջանը:
Համագումարի ժամանակ Էրդողանը նշել է, որ 998 օր հետո կրկին վերադարձել է կուսակցություն: Նա անդրադարձել է երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ նշելով. «Հարցնում են, թե երբ է հանվելու արտակարգ դրությունը: Իմ երկրում փորձում են քանդել պետությունը, դուք ինչ երեսով եք մեզ նման բան հարցնում: Չի հանվելու, քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել»:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: «Արդեն ստիպված չենք հանդուրժել Եվրամիության՝ մեր երկրի պատիվն անտեսող վերաբերմունքը: Կամ ԵՄ-ն պահում է մեզ տված խոստումը, կամ էլ ամեն ոք անում է իր իմացածը»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ իրենց նախընտրությունն անկախ ամեն ինչից Եվրամիության հետ ճանապարհը շարունակելն է:
Կուսակցության կանոնադրության մեջ համագումարում մտցվել է փոփոխություն և ԱԶԿ արդեն նախկին ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարվել է որպես ԱԶԿ նախագահի տեղակալ:
Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



