Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի
INTERNATIONAL NEWS Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում Է Թբիլիսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին:
Թուրքիայի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 23-ին, ինչից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման թեման հայտնի չԷ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան Է այցելել այս տարվա մարտին:
Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն Է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է ավելի քան 452 մլն դոլար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



