Էվերեստում երեք ալպինիստներ են զոհվել
SOCIETY Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել Է: Ինչպես հաղոդել Է The Washington Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, մարզիկների մահը հաստատվել Է սոսկ այն բանից հետո, երբ տեղի եղանակը փրկարար խմբերին թույլ Է տվել ժամանել արտակարգ պատահարի վայր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ զոհվածներն ԱՄՆ-ի, Սլովակիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ Էին: Ամերիկացին՝ դոկտոր Ռոլանդ Իարվուդն Ալաբամայից, մոլորակի ամենաբարձր լեռն արդեն նվաճել Էր 2015 թվականին, այն ժամանակ նրան հաջողվել Էր ողջ մնալ ձնահյուսից հետո:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Էվերեստի հատվածներից մեկը՝ «Հիլարիի աստիճան» անվամբ, փլվել Է 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով:
Էվերեստի նվաճման ամբողջ պատմության ընթացքում նրա լանջերին ավելի քան 250 մարդ Է զոհվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



