Աղիքային ասկարիդները շատ վտանգավոր են նաև հղի կանանց համար: Նրանք բազմանալով կարող են վնասել դեռ չծնված երեխային:
Անվտանգության միջոցառումներ
Հետևելով հիգիենայի կանոններին՝ կարելի է նվազագույնի հասցնել ճիճուների ներթափանցումը երեխայի օրգանիզմ: Երեխան պետք է հաճախակի օճառով լվանա ձեռքերը, միրգը, բանջարեղենն ու հատապտուղներն ուտի միայն լավ լվանալուց հետո, իսկ եղունգներըմիշտ կտրված լինեն:
Հայտնաբերել և ոչնչացնել
Եթե չհաջողվեց կանխարգելել ճիճուների մուտքը երեխայի օրգանիզմ, ուրեմն պետք է սկսել բուժումը: Ճիշտ ախտորոշման համար առաջին հերթին պետք է հանձնել արյան, քսուքի և կղանքի անալիզներ: Առանց բժշկի ցուցումների բուժում սկսելը խստիվ արգելվում է, քանի որ ճիճուների դեմ դեղահաբերն ունեն ցուցումներ և հակացուցումներ: