ՃՈ-ն փաստաթղթեր գտնողներին խնդրում է դրանք հանձնել իրենց ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը փաստաթղթեր գտնողներին խնդրում է մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել դրանք: Այս մասին հայտնեցին ճանապարհային ոստիկանությունից:
Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում՝ գտնողներին խնդրում ենք մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



