Ինքնասիրահարված տղամարդիկ կանանց համար ավելի գրավիչ են
LIFEԳերմանական գիտնականների վերջին ուսումնասիրության համաձայն, կանայք ավելի մեծ հաճույքով են համաձայնում ինքնասիրահարված տղամարդկանց հետ ժամադրության:
Ըստ Meddaily-ի, գիտափորձին մասնակցել է 61 տղամարդ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկել են ծանոթանալ 25 կնոջ հետ: Ընդ որում, տղամարդկանց ինքնասիրահարվածության աստիճանը տարբերվել է (բնավորության գծերը, այլ ոչ թե հոգեկան խանգարումները): Պարզվել է, որ ինքնասիրահարվածության բարձր ցուցանիշ ունեցող տղամարդկանց համար ավելի դյուրին է եղել կանանց հետ ծանոթանալը:
Գիտնականները կարծում են, որ ինքնասիրահարված տղամարդիկ առանձնանում են առավել մեծ գրավչությամբ: Սակայն նման տղամարդը կնոջ համար գրավիչ է կարճաժամկետ հեռանկարում: Նրանք չեն կարողանում ամուր հարաբերություններ ձեւավորել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



