Բրյուսելը մտադիր Է Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել հունիսի 20-ին. Մեյ
INTERNATIONAL NEWSԲրյուսելը ցանկանում Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել Է The Telegraph թերթը, որը քաղվածքներ Է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախընտրական քարոզչական ճառից, որով նա Ուելսում դիմելու Է ընտրողներին:
«Ընդամենը 17 օր Է մնում մինչեւ կարեւորագույն համընդհանուր ընտրությունները: Դրանց անցկացումից ընդամենը 11 օր անց (հունիսի 20-ին) Եվրամիությունը ցանկանում Է, որ սկսվեն Brexit-ի շուրջ բանակցությունները: Բանակցությունների սեղանի շուրջ Մեծ Բրիտանիայի տեղը կզբաղեցնեմ ես կամ Ջերեմի Քորբինը (Լեյբորիստական կուսակցության առաջնորդը)»,-ասված Է բրիտանացի վարչապետի խոսքում:
Մեյի խոսքով՝ հունիսին «նոր կառավարությունն իր ճանապարհը գտնելու ժամանակ չի ունենա»: «Ուստի այդ ընտրություններում խաղադրույքները բարձր են»,-հավելել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



