Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ): Այդ մասին հայտնել Է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ: Ընտրությունները մայիսի 22-ին անցկացվել են Ժնեւում ԱՀԱ-ի առաջին լիագումար նիստում»,-լրագրողներին հայտնել Է Սալագայը:
Ասամբլեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերագույն մարմինն Է: Այն գումարվում Է տարեկան մեկ անգամ եւ ընդունում Է որոշումներ, որոնց հիման վրա ԱՀԿ-ն գործում Է հաջորդ տարվա ընթացքում: Ավելի վաղ Սկվորցովային ԱՀԿ-ի նախագահի պաշտոնում անվանակարգել Էին եվրոպական երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



