Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի դիրքորոշումից
SOCIETYԳերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Սա պատվիրակության ներկայացուցիչների առաջին այցն էր Հայաստան, որը նրանք որոշել էին սկսել այս այցելությամբ դեպի Ծիծեռնակաբերդ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Գերմանացի հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:
Գերմանիայի նախարարը նշեց, թե ուրախ է, որ Բունդեսթագը հստակորեն արտահայտվել է Հայոց ցեղասպանության թեմայով եւ նշել «ցեղասպանություն» բառը իր բանաձեւում: Նա շեշտեց, որ դա պետք է տեղի ունենար անկախ նրանից, թե ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում:
«Այս այցը խորապես տպավորեց մեզ, եւ շատ կարեւորում ենք, որ մենք՝ Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցիչներս, այսօր գտնվում ենք այստեղ: Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի երկրամասերից առաջինը հենց Բրանդենբուրգում է սկսել դասավանդվել, եւ իմ իրավանախորդների օրոք դա արդեն իսկ ներդրվել էր: Այն արդեն առնվազն 10 տարի դասավանդման թեմա է դպրոցներում»,-ասաց նա:
2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



