ՌԴ-ն եւ Թուրքիան հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը: Արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը:
Մեդվեդեւը մայիսի 22-ին մասնակցել Է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում բանակցություններ Է վարել իր թուրք պաշտոնակցի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Ստամբուլ այցի շրջանակներում պետք Է կայանան նաեւ Ռուսաստանի վարչապետի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



